Արթուր Ալեքսանյանն «Ազնվագույն մարզիկ» մրցանակի առաջին տիրակալն է
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն «Ազնվագույն մարզիկ» անվանակարգով մրցանակ է սահմանել առավել արդար մարզիկների համար: Պահանջներն են՝ բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը` բացասական արդյունքով (մաքուր վիճակ), ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկությունը, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը, դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն:
Հայաստանում 2014 թ. սահմանված է երկու մրցանակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատկացրած դրամաշնորհով ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթը և ՀՀ հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ գյումրեցի Արթուր Աեքսանյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ