Դի Մարիան ճանաչվել է արտերկրում խաղացող արգենտինացի լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է 2014 թ. արտասահմանյան ակումբում հանդես եկող արգենտինացի լավագույն ֆուտբոլիստ երկրի մարզական լրագրողների քվեարկության արդյունքում:
Դի Մարիան ստացել է «Օլիմպիա դե Պլատան» երեքշաբթի կայացած միջոցառման ժամանակ, որի ընթացքում «Վելես Սարսֆիլդի» հարձակվող Լուկաս Պրատտոն, իր հերթին, ստացել է արգենտինական լիգայի լավագույն խաղացողի մրցանակը:
Հիշեցնենք, որ Դի Մարիան մայիսին օգնեց «Ռեալին»՝ հաղթելու Չեմպիոնների լիգայում, իսկ Արգենտինայի հավաքականի կազմում մտավ աշխարհի առաջնության եզրափակիչ: