Մաքրազերծվում են օլիմպիական ջրուղիները
Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագրով առագաստանավային սպորտի և վինդսյորֆինգի մրցումները կանցկացվեն Գոանաբարա ծովածոցում: Այնտեղ թափվող Կարիոկո գետից «Օսվալդո Կրուզ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների վերցրած նմուշներում հայտնաբերվել են սուպերբակտերիաներ: Դրանք միկրոօրգանիզմներ են, որոնք առաջացնում են մարսողական, միզասեռական և շնչառական օրգանների հիվանդություններ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ջրուղիները մաքրազերծելու նպատակով խաղերի կազմկոմիտեն ստեղծել է աշխատանքային խումբ, որն արդեն համագործակցում է նշանավոր մասնագետների հետ: