Մաթիաս Զամմեր. «Ֆուտբոլային Գերմանիան չի հասկանում Գվարդիոլային, իսկ «Բավարիան» երախտապարտ է նրան»
«Բավարիայի» մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը հայտարարել է, որ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարտավարական սխեմաների բազմաթիվ քննարկումներն իր համար անհասկանալի են:
«Իհարկե, նորմալ է, երբ բոլորը չեն հիանում այն ամենով, ինչը մենք անում ենք: Բայց Գերմանիայում դեռ չեն հասկանում, թե ինչպես է մտածում Գվարդիոլան: Եվ բոլոր քննարկումների ընթացքում չեն հասկանում, որ Գվարդիոլայի գաղափարներն ավելի կարևոր են, քան խաղային համակարգը: Եթե դու չես փոխում համակարգը, դա նշանակում է, որ ինքդ քեզ արգելակում ես: Եվ դրա ընկալումը Գերմանիայի համար ինչ-որ նոր բան է համարվում: «Բավարիան» ուրախ է, երջանիկ ու երախտապարտ, որ նման մասնագետ ունի: Նա միշտ ավելին է պահանջում թիմից և իրենից: Եվ իր մտածողությամբ ազդում է գերմանական ֆուտբոլի վրա»,- ասել է Զամմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում