Ալլեգրի. «Զեմանը զարմացրեց ինձ»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին մեկնաբանել է «Կալյարիի» հետ հանդիպման ընթացքը (3:1):
4-3-3 դասավորության կողմնակից Զդենեկ Զեմանն այս անգամ հեռացել էր իր սկզբունքից՝ գերադասելով «Յուվենթուսի» հետ խաղում կիրառել 4-4-2 մարտավարությունը:
«Ես զարմացա խաղային սխեմայի փոփոխությունից, նման բան չէի սպասում,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Այդ քայլով Զեմանը փորձում էր մեզ զրկել ազատ տարածությունից: Խաղավերջում զայրացա, որովհետև ժամանակակից ֆուտբոլում խաղն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ լսվում է մրցավարի սուլիչը: Դա հատկապես վերաբերում է «Կալյարիի» մասնակցությամբ հանդիպումներին, քանի որ այդ թիմը երբեք չի հանձնվում: Հաշվի մեջ առջևում էինք ու պետք է ավելի լավ վերահսկեինք իրավիճակը»: