«Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին կարող է ծախսել ավելի քան 30 մլն ֆունտ ստեռլինգ
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է համալրել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում: Անգլիական ակումբը հույս ունի, որ պայմանագրեր կստորագրի պաշտպան Ռոն Վլաարի և կիսապաշտպան Քևին Ստրոտմանի հետ: Վերջինիս ծառայություններով «Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց է հետաքրքրված, և ենթադրվում է, որ «Ռոմայի»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ չմտնելը զգալիորեն կթեթևացնի անգլիական ակումբի՝ արդեն հունվարին Ստրոտմանի տրանսֆերը գնելու խնդիրը:
Այդուհանդերձ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» Ստրոտմանի ու Վլաարի հարցով կարողանա պայմանավորվել «Ռոմայի» ու «Աստոն Վիլլայի» հետ, ապա ընդհանուր ծախսերը կարող են գերազանցել 30 մլն ֆունտ ստեռլինգը: Սովորաբար «Կարմիր սատանաները» հունվարին հնչեղ գործարքներ չեն կատարում, և նրա ռեկորդը ընթացիկ տարվա սկզբին Խուան Մատայի տրանսֆերի գնումն էր 37,1 մլն ֆունտ ստեռլինգով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ