Ուոլկոտը հնարավորություն ունի՝ մասնակցելու «Լիվերպուլի» հետ խաղին
«Արսենալում» հույս ունեն, որ Թեո Ուոլկոտը վերջապես հետևում է թողել բոլոր վնասվածքները և պատրաստ է օգնել թիմին: Ֆուտբոլիստը, ով վերականգնվում էր ծնկի ծանր վնասվածքից, ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում միայն երկու խաղում փոխարինման է մտել, որից հետո նոր վնասվածք է ստացել Անգլիայի հավաքականում:
Սակայն մարզիչ Արսեն Վենգերն սպասում է, որ հարձակվողը պատրաստ կլինի մասնակցել «Լիվերպուլի» հետ առաջնության առաջիկա տուրի խաղին, չնայած ֆուտբոլիստը ևս մի քանի օր կարող է հանգստանալ լիարժեք վերականգնման համար: