Բեռլուսկոնի. «Միլանի» կազմը երբեք չէի փոխի «Ռոմայի» կազմի հետ»
«Ռոմայի» հետ արտագնա հանդիպման նախօրեին «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ժամանել է Միլանելոյի մարզաբազա՝ թիմին ոգևորելու համար:
«Հռոմում կայանալիք խաղը մեզ համար շատ կարևոր է,- դիմել է Բեռլուսկոնին թիմին:- Թույլ տվեք շնորհավորել ձեզ «Նապոլիի» դեմ ցուցադրած հիանալի խաղի համար: Հիմա հերթը «Ռոմայի» հետ հանդիպմանն է:
Ես մեր կազմը երբեք չէի փոխի «Ռոմայի» կազմի հետ: Դուք պետք է խաղադաշտ մտնեք ու վերահսկեք խաղի ընթացքը, որովհետև ուժեղ եք: Երկրպագուները Հռոմում չեն կարող ազդել խաղի վրա, որովհետև «Օլիմպիկո» մարզադաշտի տրիբունաները խաղադաշտից հրաշալի հեռավորության վրա են գտնվում»:
Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Միլան» հանդիպումը կկայանա այսօր: