Հումմելս. «Երաշխիքներ կլինեն, եթե բոլորը կարողանան վերադառնալ խաղադաշտ»
«Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումմելսն ամփոփել է մրցաշրջանի ձախողված առաջին մասին արդյունքները: Հիշեցնենք, որ «Բորուսիան» տարին ավարտեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի ներքնամասում: Դորտմունդցիները 17 խաղում վաստակել են 15 միավոր և հիմա վերջին տեղը բաժանում են «Ֆրայբուրգի» հետ:
Ինչ վերաբերվում է Հումմելսին, ով ընթացիկ մրցաշրջանում թիմի ավագ է նշանակվել, նա կարծում է, որ անհաջողությունների պատճառն առանցքային ֆուտբոլիստների վնասվածքներն են:
«Զարմանալի է, որ տարին այսքան վատ անցկացրեցինք,- ասել է Հումմելսը:- Ոչ մի երաշխիք չկա, որ ավելի լավ կլինի: Գրեթե բոլոր առանցքային ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն և չեն կարող օգնել մեր թիմին: Երաշխիքներ կլինեն այն ժամանակ, երբ բոլորը վերադառնան խաղադաշտ: Շատ էինք ձգտում, բայց չկարողացանք միավորներ վաստակել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ անհանգստացած է: Եթե հունվարի վերջին վնասվածք ունեցող որոշ ֆուտբոլիստներ վերադառնան, ամեն ինչ այլ կերպ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց