Բեռլուսկոնին շփվել է «Միլանի» ֆուտբոլիստների հետ
«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին «Լացիոյի» հետ Իտալիայի առաջնության հանդիպումից առաջ փորձել է բարձրացնել թիմի մարտական ոգին: Ուրբաթ օրը նա այցելել է թիմի մարզաբազա, որտեղ դիմել է ֆուտբոլիստներին:
«Դուք պետք է ուժեղ լինեք,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերել է «Il Cavaliere»-ն:- Ասել եմ ու կասեմ, որ երբեք «Միլանը» այլ թիմի հետ չեմ փոխի: Դուք պետք է իմանաք այդ մասին, վանեք վախը և վատ տրամադրությունը: Ֆուտբոլը կազմված է լավ ու վատ պահերից: Հիշեք, որ նախագահը և յուրաքանչյուրն այս ակումբում վստահում են բոլորիդ»: