«Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» 16-ամյա հարձակվողի ծառայություններով
«Միլանի» հարձակվող Հաքիմ Մաստուրը հայտնվել է «Ռեալի» տեսադաշտում: Մադրիդյան ակումբը, ձգտելով ձեռք բերել այդ խաղացողի տրանսֆերը, ապագային միտված ծրագրեր է իրականացնում: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Մաստուրը 5 անգամ հայտնվել է «Միլանի» հայտացուցակում, սակայն ասպարեզ դուրս չի եկել:
Նշվում է, որ հարձակվողը «Ռեալի» ուշադրությանն է արժանացել իր հզորության, դրիբլինգի և ուժեղ հարվածի շնորհիվ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Միլանը» հրաժարվել է Մաստուրի տրանսֆերը վաճառել «Բարսելոնին»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները