Տրեզեգեն կարող է դառնալ «Յուվենթուսի» դեսպանը
Անցյալում հայտնի հարձակվող Դավիդ Տրեզեգեն կարող է պաշտոն ստանալ «Յուվենթուսում»: 37-ամյա ֆրանսիացին բանակցություններ է վարում թուրինյան ակումբի հետ և կարող է դառնալ նրա դեսպանը:
«Հնդկական «Պունե» տեղափոխվելուց առաջ արդեն մտածել եմ, թե ինչով եմ զբաղվելու կարիերան ավարտելուց հետո: «Յուվենթուսում» իմ աշխատանքի էությունը նրա բրենդը ողջ աշխարհում տարածելն է»,- ասել է Տրեզեգեն:
Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» կազմում Տրեզեգեն երկու անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին