Էժենի Բուշար. «Շարապովան ինձ շատ հնարավորություններ չտվեց»
Էժենի Բուշարը Մարիա Շարապովայից «Australian Open»-ի քառորդ եզրափակչում կրած պարտությունից (3:6, 2:6) հետո շեշտել է, որ մրցակիցը լավ խաղ է անցկացրել: Կանադացի թենիսիստուհու խոսքերով՝ ինքը հաղթանակի շատ հնարավորություններ չի ունեցել:
«Ես ամբողջ խաղի ընթացքում ճնշում էի զգում,- Բուշարի խոսքերը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը:- Այսօր չցուցադրեցի այն թենիսը, որը կցանկանայի: Վատ սկսեցի, և այնուհետև ամեն ինչ վատ դասավորվեց: Որոշակիորեն ավելի թեթև կլիներ ինձ համար, եթե մեկնարկը հաջողվեր: Շարապովան լավ խաղաց և ինձ շատ հնարավորություններ չտվեց: Գիտեմ, որ կարող էի ինձ ավելի լավ դրսևորել: Հիասթափված եմ այն բանից, թե ինչպես էի փորձում օգտագործել այն քիչ հնարավորությունները, որոնք տրամադրեց մրցակիցը: Խաղալով մեծագույն թենիսիստուհիների դեմ՝ պետք է կարողանաս օգտագործել քո բոլոր հնարավորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ