«Daily Mirror». Գվարդիոլան ամռանը կհեռանա «Բավարիայից»
Ամռանը «Բավարիայում» մարզչական փոփոխություն կարող է կատարվել: «Daily Mirror»-ի տեղեկություններով՝ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է հեռանալ այդ թիմից և ուժերը փորձել մեկ այլ ակումբում:
Թերթը տեղեկացնում է, որ Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակները», ամենայն հավանականությամբ, ամռանը կբաժանվեն Մանուել Պելլեգրինիից և արդեն նրան փոխարինող են փնտրում:
Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոն»: Կատալոնյան ակումբի նախագահի թեկնածու Ժոան Լապորտան պատրաստ է նրան առաջարկել ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: