Եկատերինա Մակարովա. «Ձգտում էի ագրեսիվ խաղալ»
Եկատերինա Մակարովան «Australian Open»-ի քառորդ եզրափակչում Սիմոնա Հալեպի նկատմամբ տոնած հաղթանակից (6:4, 6:0) հետո շեշտել է, որ փորձել է իր խաղը պարտադրել մրցակցին:
«Պարզապես փորձում էի պահպանել վստահությունը և ցուցադրել իմ թենիսը,- Մակարովայի խոսքերը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը:- Հալեպը ծանր մրցակից է, ես երկու տարի առաջ պարտվել եմ նրան: Միավորի ցանկացած խաղարկում ընթանում էր լարված ու երկար պայքարում: Փորձում էի ավելի ագրեսիվ լինել, որպեսզի միավորներ վաստակեմ, քանզի Հալեպը հազվադեպ է սխալվում ու չի հանձնվում:
Այստեղ ես ինձ շատ հարմարավետ եմ զգում: Հիանալի մթնոլորտ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին