«Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
«Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված ԶԼՄ-ների հաղորդումների հետ, ըստ որոնց՝ մադրիդյան ակումբը կարող է խախտած լինել ՖԻՖԱ-ի կանոնակարգը տրանսֆերների իրականացման և անչափահաս արտասահմանցի ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ստորագրման գործում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Ռեալը» «Ստրեմսգոդսետից» գնեց 16-ամյա նորվեգացի Մարտին Էդեգորի տրանսֆերը:
«Ռեալը» խստորեն պահպանում է «Ֆուտբոլիստների տեղափոխության և կարգավիճակի» կանոնակարգը և համապատասխանում է հաստատված նորմերին:
Տեղեկատվությունը, որ տրանսֆերների իրականացման և անչափահաս արտասահմանցի ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ստորագրման գործում խախտումներ են կատարվել, անհիմն է ու սպեկուլյացիա է համարվում»,- նշված է մադրիդյան ակումբի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ նույնպիսի խախտման համար ՖԻՖԱ-ն պատժել է «Բարսելոնին»: Կատալոնյան ակունբին արգելվել է նոր ֆուտբոլիստների գնել տրանսֆերային երկու պատուհանի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում