«Բարսելոնը» որոշել է հրաժարվել քաթարյան հովանավորից
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաղորդել է, որ ակումբը չի պլանավորում երկարաձգել պայմանագիրն իր հովանավորի՝ «Qatar Foundation»-ի հետ:
4 տարի առաջ կատալոնյան ակումբը փոխեց իր բազմամյա սկզբունքները և ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա տեղադրեց հովանավորի լոգոտիպը տարեկան 30 մլն եվրոյի դիմաց: «Qatar Foundation»-ի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թ.:
Այժմ «Բարսելոնն» այլընտրանքային հովանավոր է փնտրում, ինչ մասին նրա նախագահը հայտարարել է կատալոնյան ռադիոյով:
Բարտոմեուն բացատրել է, որ 2010 թ. դեկտեմբերին ակումբը պայմանագիր է ստորագրել՝ ելնելով տնտեսական նկատառումներից, իսկ այժմ կատալոնցիները հաշվի են առնում Քաթարի հետ կապված որոշ «սոցիալական հարցեր»: