Մոուրինյո. «Կոստան պատահաբար կանգնեց մրցակցի ոտքի վրա»
«Չելսիի» ու «Լիվերպուլի» միջև կայացած գավաթային խաղը կհիշվի նաև «կապույտների» հարձակվող Դիեգո Կոստայի կոպիտ խաղով: Դրվագներից մեկում նա կանգնեց Էմրե Ջանի ոտքի վրա, իսկ հետո նույն բանը կատարեց Մարտին Շկրտելի հետ պայքարում: Չնայած այն բանին, որ Կոստան հայտնի է իր կեղտոտ խաղով, «Չելսիի» մարզիչն արդարացրել է նրան:
«Այդ ամենը միանգամայն պատահաբար կատարվեց: Նման բան լինում է, երբ մրցակիցը պառկած է խոտածածկի վրա և շարունակում է պայքարել գնդակի համար»,- ասել է Մոուրինյոն:
Բացի այդ, Ժոզե Մոուրինյոն մեղադրել է հեռուստատեսությանը, որը պլանավորված ակցիա է իրականացնում Դիեգո Կոստայի դեմ՝ հետևելով ֆուտբոլիստի բոլոր գործողություններին:
Ավելացնենք, որ Կոստայի պահվածքը չխանգարեց «Չելսիին»՝ հաղթելու «Լիվերպուլին» և մտնելու Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում