Ռայոլա. «Մխիթարյանը տարաձայնություններ ունի «Բորուսիայի» ղեկավարության հետ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ «Յուվենթուսը» պետք է վաճառի Պոլ Պոգբայի տրանսֆերը, որի համար նրան առաջարկում են 100 մլն եվրո: Իսկ այդ 100 միլիոնով թուրինյան ակումբն ո՞ւմ կարող է գնել՝ նոր փուլ սկսելու համար:
«Յուվենթուսը» կարող է հրավիրել Մխիթարյանին, ով տարաձայնություններ ունի «Բորուսիայի» ղեկավարության հետ: Դեպայային, Ֆելիպե Անդերսոնին, Ռոդրիգո Էլիին, ով շատ ուժեղ է: «Այաքսից»՝ Կիշնուին, նա բարձրակարգ խաղացող կդառնա: Վիլլեմսին՝ ՊՍՎ-ից, Վերրատիին՝ խաղադաշտի կենտրոնի համար: Դարպասում տեսնում եմ Դոնարումուին՝ «Միլանից», ինձ ասել են, որ նա ֆենոմեն է: Աբատեին տեսնում եմ աջ եզրում, Ձաձուին ու Բերարդիին՝ հարձակման գծում: Եվ նույնիսկ մարզչին կանվանեմ՝ վան Բոմմել: Ապագայի ահա այսպիսի թիմ ես կունենայի»,- ասել է Ռայոլան: