Յուրգեն Կլոպ. «Առաջին շրջանը «Բորուսիան» միայն հիպնոսի ազդեցությամբ կմոռանա»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բայերի» հետ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպման նախօրեին շեշտել է, որ այդ խաղը լուրջ քննություն կլինի իր սաների համար: Մարզչի կարծիքով՝ առաջին շրջանի անհաջող ելույթները լուրջ հետք են թողել թիմի վրա:
«Ես շատ հուզված եմ: «Բայերի» հետ հանդիպումը լուրջ քննություն կլինի մեզ համար,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Բայց մենք լավ ենք պատրաստվել այդ քննությանը: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ առաջնության առաջին շրջանի ելույթները մենք կարող ենք մոռանալ միայն հիպնոսի ազդեցությամբ: Ձմեռային ընդմիջման ժամանակ լավ ենք պատրաստվել ու ավելի ուժեղ ենք դարձել»: