Ռայոլան «Միլանին» ու «Ինտերին» առաջարկում է միավորվել
Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է միավորվել: Նրա կարծիքով՝ այդ ակումբներն առանձին-առանձին չեն կարողանա վերադարձնել բարձրագույն խաղամակարդակը:
«Եթե «Միլանն» ու «Ինտերը» ցանկանում են կրկին մրցակցել լավագույն ակումբների հետ, ապա պետք է քննարկեն միավորման հնարավորության հարցը,- Ռայոլայի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:- Ինչ-որ փուլում նրանք աշխարհի ամենահարուստ ակումբներն էին, բայց հիմա շատ բան չեն կարող թույլատրել իրենց: Հիմա «Միլանի» ներկայացուցիչները դժգոհում են հարուստ արաբներից, սակայն մոռանում են, որ իրավիճակի համար իրենք էլ են մեղավոր: Չինացի հարուստների հայտնությունը նրանց հնարավորություն չի տա առաջ շարժվել: Սակայն եթե նրանք միանան, ապա մեծ ակումբ կծնվի՝ ոչ թե 160, այլ 320 մլն եվրո շրջանառությամբ: Ինչպես ՊՍԺ-ն է փորձում ազատվել Սեն Ժերմենից՝ դառնալով «Փարիզ», այնպես էլ Միլանը պետք է մեկ ակումբ ունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում