«Bild». «Բավարիան» հրաժարվել է Մարկո Ռոյսի տրանսֆերը գնելու մտքից
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերի գնման հիմնական հավակնորդը մնում է մադրիդյան «Ռեալը»: Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:
Մարկո Ռոյսը պլանավորում է ամռանը հեռանալ «Բորուսիայից», չնայած դորտմունդյան ակումբի ղեկավարությունը չի կորցնում նրան պահելու հույսը:
Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, «Բավարիան» հրաժարվել է Մարկո Ռոյսի տրանսֆերը գնելու մտքից՝ հաշվի առնելով, որ նրա համար մրցակցությունը գերակումբների միջև շատ մեծ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում