Արոնյանը 9-րդն է փետրվարյան սանդղակում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը պահպանել է առաջատարի դիրքը: Հիշեցնենք, որ վերջինս անցած շաբաթ հաղթել է Վեյկ ան Զեեի մրցաշարում:
Սանդղակի լավագույն տասնյակում նաև նորեկներ կան՝ հոլանդացի Անիշ Գիրին և ամերիկացի Ուեսլի Սոն:
ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակը՝ փետրվարի 1-ի դրությամբ
1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)-2865
2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)-2811
3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-2810
4. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-2800
5-6. Անիշ Գիրի (Հոլանդիա)-2797
5-6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-2797
7. Ուեսլի Սո (ԱՄՆ)-2788
8. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-2783
9. Լևոն Արոնյան (Հայաստան)-2777
10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-2776