Սեյդու Դումբյա. «Ընտրեցի «Ռոման»՝ հանուն Տոտտիի հետ խաղալու հնարավորության»
Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբյան, ով մոտ ժամանակներս պետք է տեղափոխվի «Ռոմա», խոստովանել է, որ բարձր է գնահատում հռոմեական թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի խաղային որակները: Իվուարցի հարձակվողի խոսքերով՝ իրեն դուր է գալիս նաև այն հարձակողական ֆուտբոլը, որւ ցուցադրում է իտալական ակումբը:
«Ես ընտրեցի «Ռոման» հարձակողական ֆուտբոլի, ինչպես նաև այն բանի համար, որ հնարավորություն կունենամ խաղալ Տոտտիի հետ»,- Դումբյայի խոսքերը մեջբերել է «Corriere dello Sport»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը