Ֆեռնանդո. «Մանչեսթեր Սիթին» կարող է հաղթել «Չելսիին»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆեռնանդոն կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Չելսիի» հետ հանդիպումից իր ակնկալիքներով:
«Իհարկե, դա շատ բարդ խաղ կլինի, սակայն մենք ամեն ինչ կանենք՝ «Չելսիի» հետ ունեցած միավորների տարբերությունը կրճատելու համար: Գիտենք, որ հաղթանակի դեպքում «Չելսիից» հետ կմնանք ընդամենը 2 միավորով, ուստի ուզում ենք դա անել:
Ժոզե Մոուրինյոն շատ լավ մարզիչ է, լավագույններից մեկը՝ աշխարհում: Նա հիանալի տակտիկ է: Շատ տարիների ընթացքում հետևել եմ նրա կարիերային:
Իհարկե, Ժոզեն խաղային պլան կունենա, և մենք պատրաստ կլինենք դրան, սակայն միևնույն ժամանակ պլանավորում ենք լուրջ խնդիրներ ստեղծել «Չելսիի» համար:
Ճիշտ է՝ հեշտ չի լինի, բայց, այնուամենայնիվ, կարող ենք հաղթել առաջիկա խաղում»,- Ֆեռնանդոյի խոսքերը մեջբերել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը: