Մարիա Շարապովա. «Հպարտ եմ եզրափակչում իմ ցուցադրած խաղով»
Մարիա Շարապովան «Australian Open»-ի եզրափակչում Սերենա Ուիլյամսից կրած պարտությունից հետո կարծիք է հայտնել, որ մրցաշարի վճռորոշ խաղը հետաքրքիր էր: Աշխարհի երկրորդ ռակետը գոհ է իր ելույթից:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Սերենային հաղթանակի առթիվ,- ասել է Շարապովան:- Նա պատմություն է գրում և լավագույն թենիսն է ցուցադրում իր կյանքում: Ինձ համար նրա հետ խաղալը պատիվ էր: Երկար ժամանակ է՝ չեմ հաղթել Սերենային, իսկ հիմա շնորհավորում եմ նրան անհավանական նվաճման առթիվ: Երկրորդ շրջանի խաղում գրեթե պարտվել էի, սակայն ինձ երկրորդ հնարավորությունը տվեցի: Հպարտ եմ, թե ինչպես եմ անցկացրել մրցաշարն ու հանդես եկել եզրափակչում: Կուզեի շնորհակալություն հայտնել նաև իմ թիմին, որն աջակցում է ինձ, ընտանիքիս, ընկերներիս ու բոլոր երկրպագուներին: Շնորհակալություն նրանց, ովքեր այս մրցաշարն աշխարհում լավագույններից մեկն են դարձնում»: