Մարտինա Նավրատիլովա. «Մարրեյը «Australian Open»-ի եզրափակչի ֆավորիտն է»
«Մեծ սաղավարտի մրցաշարերի 18-ակի հաղթող Մարտինա Նավրատիլովան կարծում է, որ Էնդի Մարրեյը լավ հնարավորություններ ունի՝ հաղթելու «Australian Open»-ում: Եզրափակչում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը կհանդիպի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ:
«Ինձ համար Մարրեյն այդ հանդիպման ֆավորիտն է,- Նավրատիլովայի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Նա լավ է շարժվում և չի կորցրել հարվածների հզորությունը: Պետք է որ ոգևորված լինի մրցաշարում իր ելույթներով ու այն փաստով, որ Ջոկովիչը չի կարողացել իր լավագույն թենիսը ցուցադրել Վավրինկայի հետ խաղում: Մարրեյը Ջոկովիչի հետ անձնական հանդիպումներում բացասական հաշվեկշիռ ունի, սակայն չէ՞ որ անցյալում հաղթում էր սերբ թենիսիստին»: