Մանուել Նոյեր. «Վոլֆսբուրգից» խոշոր հաշվով կրած պարտությունը ողբերգություն չէ»
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով 4 գոլ է բաց թողել «Վոլֆսբուրգի» հետ Գերմանիայի առաջնության խաղում, շեշտել է, որ չարժե իրավիճակը դրամատիկ դարձնել: Դարպասապահի խոսքերով՝ Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում կրած առաջին պարտությունը ողբերգություն չէ:
«Մենք առաջնության երկրորդ շրջանը լավագույն կերպով չսկսեցինք,- Նոյերի խոսքերը մեջբերել է «Բավարիայի» պաշտոնական կայքը:- Մեզնից յուրաքանչյուրն այլ ելքի հույս ուներ: Սակայն ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել: Այս մրցաշրջանում դեռ շատ բան պետք է անենք: Բավական խիտ գրաֆիկ ունենք և պետք է գործենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին