Կառլոս Տևես. «Իմ ապագան արդեն որոշված է»
«Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տևեսը խոստովանել է, որ 2016 թ. կվերադառնա «Բոկա Խունիորս»: Թուրինյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը կլրանա հաջորդ տարի, և արգենտինացին շեշտել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք, իսկ մինչև այդ ամեն ինչ կանի հանուն «Յուվենթուսի»:
«Մինչև վերջ կպաշտպանեմ «Յուվենթուսի» մարզական պատիվը,- Տևեսի խոսքերը մեջբերել է «Tuttosport»-ը:- Իմ ապագան արդեն որոշված է: Երբ պայմանագիր ստորագրեցի թուրինյան ակումբի հետ, պարզ հասկացրեցի, որ «Բոկա Խունիորս» վերադառնալուց առաջ սա իմ վերջին պայմանագիրն է: Սակայն մինչ այդ ուզում եմ ամեն ինչ նվաճել «Յուվենթուսում»: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքը հաղթանակն է Չեմպիոնների լիգայում: Մենք կարծում ենք, որ կարող ենք առաջ շարժվել: Իսկ Իտալիայի առաջնությունում պայքարը «Ռոմայի» հետ կշարունակվի մինչև վերջ»: