Ռաֆայել Բենիտես. «Եվրոպայի լիգայում մեր պաշտպանությունը փայլուն է գործում»
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը «Տրաբզոնսպորի» նկատմամբ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո գովել է իր թիմի պաշտպաններին: Այս մրցաշարի վերջին 5 խաղում նեապոլցիները ոչ մի գնդակ բաց չեն թողել:
«Այս հաղթանակն այն բանի ապացույցն է, որ մենք լավ ենք աշխատում,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Այնքան էլ հեշտ բան չէ 5 խաղ անցկացնել` առանց գոլ բաց թողնելու: Եվրոպայի լիգայում մեր պաշտպանությունը փայլուն է գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ