Լուիս Էնրիկե. «Անգլիական ԶԼՄ-ներն արշավ են սկսել Սուարեսի դեմ»
«Բարսելոնի» հարձակվող Լուիս Էնրիկեն քննադատել է անգլիական ԶԼՄ-ներին այն արշավի համար, որոնք նրանք իրականացնում են Լուիս Սուարեսի դեմ: Ավելի վաղ ինքը՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը, զայրացել է, որ այդ երկրի ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ փորձում են իրեն բռնեցնել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մարտին Դեմիկելիսին կծելու փորձի մեջ:
«Ցավոք, որոշ երկրներում նորմալ է համարվում կոնկրետ մարդու նկատմամբ արշավ սկսելը,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Սուարեսը հիանալի հասկանում է, որ իր գործողություններին միշտ հետևել են ու կհետևեն, քանի անգամ էլ որ ինքը ներողություն խնդրի կատարվածի համար»: