Յուրգեն Կլոպ. «Շալկեի» հետ խաղը կարևոր է կարևոր պահին»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Շալկեի» հետ Բունդեսլիգայի 23-րդ տուրի հանդիպումից առաջ շեշտել է, որ առաջիկա խաղը կարևոր բնույթ ունի: Կլոպի խոսքերով՝ նրա սաները պետք է մասնակցեն ռուրյան ծանր դերբիին:
«Շալկեն» հաստատ մեզ շատ ազատ տարածություն չի տա,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:- Մրցակիցը ողջ 90 րոպեի ընթացքում կայուն է գործում պաշտպանությունում: Դա «Շալկեի» ոճն է, որը նրան արդյունք է բերում: Իսկ մենք գնդակի վերահսկողությունը պետք է վերածենք գոլերի: «Շալկեի» հետ խաղը կարևոր է կարևոր պահին»: