Մարոտտա. «Յուվենթուսն» ուրախ կլիներ նման ձեռքբերման համար»
«Յուվենթուսի» մարզական տնօրեն Ջուզեպպե Մարոտտան նշել է, որ իր ակումբի համար հետաքրքիր կլինի պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ: Նա նաև հաստատել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն թուրինյան ակումբի տեսադաշտում է: Վերջինիս իրավունքները, ի դեպ, պատկանում են «Մոնակոյին»:
«Կավանին մեծագույն ֆուտբոլիստ է, ում տեղափոխության համար ՊՍԺ-ն լուրջ գումարներ վճարեց «Նապոլիին»,- Մարոտտայի խոսքերը մեջբերել է «Gazetta dello Sport»-ը:- Չեմ թաքցնի, որ «Յուվենթուսն» ուրախ կլիներ նման ձեռքբերման համար: Ֆալկաոն ժամանակին կարող էր տեղափոխվել մեր թիմ, սակայն հիմա այլ իրավիճակում է: Տեսնենք, թե այն ինչպես կզարգանա, իսկ հիմա չափազանց շուտ է խոսել նրա ձեռքբերման մասին. մենք հիմա տարբեր թեկնածություններ ենք քննարկում»: