Ժոզե Մոուրինյո. «Մեսսին միշտ կլինի «Բարսելոնում»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին երբեք չի հեռանա կատալոնյան ակումբից: Հիշեցնենք, որ ձմռան ընթացքում մեկ անգամ չեն լուրեր տարածվել, որ արգենտինացին կարող է հեռանալ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որոնք, ի վերջո, հարթվեցին:
«Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա. ինձ թվում է, որ Մեսսին հավերժ է «Բարսելոնում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:- Հնարավոր է՝ սխալվում եմ, որովհետև ոչ ոք չգիտի ապագան: Նրա մասշտաբի և ակումբի համար նշանակություն ունեցող ֆուտբոլիստին «Բարսելոնը» դժվար թե բաց թողնի: Նաև չեմ կարող պատկերևացնել, որ Մեսսին խաղում է մեկ այլ թիմում: Գուցե սխալվում եմ, սակայն այդպիսի զգացում ունեմ»: