Ռամոս. «Ռեալը» միշտ ճնշման տակ է»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և մադրիդյան «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատրաստվում է «Վիլյառեալի» հետ Լա Լիգայի 25-րդ տուրի խաղին:
«Դա ծանր խաղ կլինի «Ռեալի» համար: Մրցակիցը նախորդ առերես խաղում քիչ խնդիրներ չստեղծեց մեզ համար, ուստի նրան թերագնահատելու մասին խոսք չի կարող լինել: Ամեն ինչ պետք է անենք՝ հաղթանակի հասնելու համար: Բոլորս էլ երազում ենք Իսպանիայի չեմպիոն դառնալ, և այդ նպատակը մեզ չի թույլատրում թուլանալ, միշտ առաջ է մղում: Երբ թվում է, որ ուժեր այլևս չկան, դու, միևնույն է, բարձրանում ես խոտածածկից ու վազում դեպի գնդակը»:
Մեր թիմը միշտ ճնշման տակ է: Մի կողմից՝ երկրպագուներն ու մամուլը բովանդակալից խաղ են պահանջում, մյուս կողմից՝ մրցակիցները սեղմում են մրցաշարային աղյուսակում: Սխալվելու անգամ չնչին իրավունք չունենք: «Ռեալը», սակայն, չեմպիոնական բնավորություն է դրսևորում՝ մնալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում»,- ասել է Ռամոսը «Marca»-ին տված հարցազրույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ