Լյուցիա Շաֆարժովա. «Մրցաշրջանի սկզբում ոչ մի խնդիր չունեի»
Չեխ Լյուցիա Շաֆարժովան մեկնաբանել է ելքը Դոհայի մրցաշարի եզրափակիչ, որում նրա մրցակիցը Վիկտորյա Ազարենկոն է:
«Պարզապես հիանալի է: Ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ եզրափակիչ մտա: Այս մրցաշարի բոլոր խաղերն էլ լավ անցկացրեցի, ուստի շատ-շատ ուրախ եմ:
Մրցաշրջանի սկզբում ես ոչ մի խնդիր չունեի: Ուղղակի զիջեցի մի քանի ծանր խաղերում: Երբեմն այդպես լինում է: Սակայն միջմրցաշրջանային հատվածում շատ աշխատեցի, և իմ խաղամակարդակը զգալիորեն բարձրացավ, ուստի կորտում հիմա հաճույք եմ ստանում»,- թենիսիստուհու խոսքերը մեջբերել է WTA-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ