Մարիա Շարապովա. «Ափսոս, որ հեռանում եմ Ակապուլկոյից, քանզի հրաշալի էի մեկնարկել»
Մարիա Շարապովան, ով որովայնային վիրուսի պատճառով դադարեցրել է ելույթներն Ակապուլկոյի մրցաշարում, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար: Աշխարհի երկրորդ ռակետն այդ մրցաշարում հասավ կիսաեզրափակիչ, որի շրջանակներում պետք է հանդիպեր Կարոլին Գարսիայի հետ:
«Շատ ափսոս, որ հեռանում եմ այս մրցաշարից,- Շարապովայի խոսքերը մեջբերել է «Sportsmirchi»-ն:- Այստեղ հրաշալի էի մեկնարկել և հույս ունեի, որ մինչև կիսաեզրափակիչ հանդիպումը կազատվեմ վիրուսից, սակայն ժամանակը չհերիքեց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին մրցաշարը գերազանց կազմակերպելու համար, ինչպես նաև երկրպագուներիս, ովքեր այդքան ուժեղ էին աջակցում ինձ բոլոր խաղերի ընթացքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ