«Ինտերը» Իկարդիի տրանսֆերը նույնիսկ 40 մլն եվրոյով չի վաճառի
Իտալական «Ինտերի» մարզական տնօրեն Պիեռո Աուզիլիոն կարծում է, որ նման շռայլ գումարը համեմատելի չէ հարձակվող Մաուրո Իկարդիի տաղանդի հետ:
«Ի՞նչ կլինի, եթե ամռանն ինչ-որ մեկը 40 մլն եվրո առաջարկի նրա տրանսֆերի համար: Մենք չենք պատրաստվում գործերն այդ կերպ վարել, քանզի համոզված ենք, որ Մաուրոն այս ակումբի ապագան է,- ասել է ֆուտբոլային պաշտոնյան:- Մեր մտադրությունները միանգամայն պարզ են. պատրաստվում ենք երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների շուրջ հեռանկարային թիմ ձևավորել:
Իկարդիից ու Կովաչիչից բացի, կարողացել ենք թիմում ներգրավել նաև Մարսելո Բրոզովիչին և Ջերդան Շաքիրիին: Կձգտենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ՝ թիմի համար գտնելով երիտասարդ կատարողների»: