Կոկե. «Սիմեոնեն ուսումնասիրում է մրցակցին, այնուհետև ընտրում կազմը»
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն կիսվել է մադրիդյան թիմի այն կազմի վերաբերյալ խոհերով, որն ասպարեզ է դուրս եկել «Սևիլիայի» հետ խաղում (0:0):
«Ատլետիկոյի» մեկնարկային կազմն ինձ չզարմացրեց: Սիմեոնեն ուսումնասիրում է մրցակցին, իսկ հետո կայացնում լավագույն որոշումը: Մենք գիտեինք, որ «Սևիլիան» շատ է վերահսկում գնդակը և ճնշում է գործադրում իր մրցակիցների վրա: Բայց մենք մեզ հարմարավետ էինք զգում առանց գնդակի»,- Կոկեի խոսքերը մեջբերել է AS-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց