Հայկ Շահնազարյանը կմենամարտի IBO-ի չեմպիոնի կոչման համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 61,2 կգ քաշային կարգում WBA-ի ինտերնացիոնալ չեմպիոն Էդուարդ Տրոյանովսկին Մոսկվայում ապրիլի 4-ին IBO-ի չեմպիոնի կոչումը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցիչ Հայկ Շահնազարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ռ-Սպորտը»:
Այս մենամարտից բացի, ռինգ կելնեն նաև ծանրքաշային կարգում «WBA International»-ի չեմպիոն Դմիտրի Կուդրյաշովը և Ֆրանսիսկո Պալասիոսը, ինչպես նաև 2008 թ. օլիմպիական չեմպիոն Ռահիմ Չախկիևը, ով 10-ռաունդանոց մարտ կանցկացնի Վալերի Բրուդովի հետ:
Ավելացնենք, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Շահնազարյանը տոնել է 15 հաղթանակ և կրել 1 պարտություն: Նրա մրցակիցը՝ Տրոյանովսկին, ում ակտիվում 20 հաղթանակ կա, առայժմ ընթանում է առանց պարտության:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին