Յուրգեն Կլոպ. «Կարծում էի՝ Ռոյսը կոտրվածք ունի»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Դրեզդենի «Դինամոյի» նկատմամբ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո նշել է, որ կիսապաշտպան Մարկո Ռոյսի վնասվածքը լուրջ չէ և երկարատև վերականգնում չի պահանջում:
«Եթե Ռոյսը, ինչպես բժիշկներն են ասում, ընդամենը քերծվածք է ստացել, ապա երեկվա երեկոն հաջող էր,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Ես շատ զայրացած էի, որովհետև ինձ այնպես էին նայում, որ թվում էր՝ Ռոյսը կոտրվածք ունի: Ես հասարակ մարդ եմ, և եթե ինձ այդպես են նայում, սկսում եմ հավատալ, որ կոտրվածք կա: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ, երբ ֆուտբոլիստներից որևէ մեկը քերծվածք կստանա, ինձ արագ կտեղեկացնեն այդ մասին»: