Սպորտ 14:44 04/03/2015

Մարկ Լելևր. «Ուզում ենք զարգացնել հայկական խաղաոճը»

Փետրվարի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստից հետո կայացած բրիֆինգի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Գործադիր կոմիտեն անդրադարձել է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն, բելգիացի մասնագետ Մարկ Լելևրի կողմից առաջարկված մանկապատանեկան ֆուտբոլի նոր ծրագրին, որը մի շարք հետաքրքիր փոփոխություններ է նախատեսում: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Մարկ Լելևրը ներկայացրել է նոր ծրագրի մանրամասները:

- Պրն Լելևր, քանի որ Դուք եք նոր ծրագիրը ներկայացրել ՀՖՖ Գործադիր կոմիտեին, կխնդրեինք անդրադառնալ ծրագրի մանրամասներին:
- Այն նորություն չէ համաշխարհային մանկապատանեկան ֆուտբոլում: Նմանատիպ պրակտիկա լայնորեն կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում՝ Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում:

- Որո՞նք են ծրագրի հիմնական նպատակները:
- Ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ՝ խաղալու հնարավորություն տալ մանկապատանեկան թիմերի բոլոր ֆուտբոլիստներին և գերակա նպատակ սահմանել ոչ թե արդյունքը, այլ պատանի ֆուտբոլիստների անհատական որակների բարելավումը: Մինչ այժմ գործող համակարգում նախապատվությունը մշտապես տրվում էր արդյունքին: Խաղում էին թիմի լավագույն 11-15 ֆուտբոլիստները, որոնք կարող էին ապահովել այդ արդյունքը: Այժմ նոր ծրագրով յուրաքանչյուր տարիքային խմբի համար կսահմանվի փոխարինումների պարտադիր քանակ, կոնկրետ րոպեների մարզիչները կկատարեն պարտադիր փոխարինումներ, որը հնարավորություն կտա բոլորին ստանալ բավարար խաղաժամանակ: Բացի այդ, 9-13 տարեկանների պարագայում մենք վերացնում ենք առաջնութուն հասկացությունը՝ այն փոխարինելով առանց միավորներով մրցաշարի:

- Չե՞ք կարծում, որ վերացնելով միավորների հաշվարկը՝ երեխաների մեջ կվերացնեք մրցակցային ոգին և հաղթելու ձգտումը:
- Եթե մենք Հայաստանում այսօր չունենայինք մանկապատանեկան թիմեր, որոնք խաղին հայտավորում են 20 ֆուտբոլիստ և միշտ խաղացնում են 11-15 ֆուտբոլիստի՝ արդյունքի հասնելու համար, այս քայլին կարող էինք և չգնալ, սակայն ներկա իրավիճակում մենք պետք է մրցակցությունը մղենք երկրորդ պլան և մեր առաջնային նպատակ սահմանենք հնարավորինս շատ ֆուտբոլիստների խաղաժամանակ տրամադրելը:

- Երբվանի՞ց է կիրառվելու նոր ծրագիրը:
- Մենք ունենք 4-5 ամիս՝ նախատեսած փոփոխությունները սահուն ձևով իրականացնելու համար: Նոր ծրագիրը կսկսի կիրառվել 2015-2016 թթ. մրցաշրջանից սկսած:

- Նոր ծրագրի կիրառումը որոշակի փոփոխություններ կմտցնի՞ մարզումային մոդելներում:
- Մենք պետք է հասնենք նրան, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը՝ ֆուտբոլի ակադեմիան, մանկապատանեկան ֆուտբոլի համար աճեցնի առնվազն նույն քանակի ֆուտբոլիստներ, ինչ որ «Բանանցը», «Փյունիկը», «Միկան»: Ակադեմիայի մանկապատանեկան թիմերում ընդգրկված ֆուտբոլիստներին կբաժանենք 2 մասի՝ լավագույնների դպրոց (elite part) և սոցիալական հատված: Ընտրված լավագույն 306 պատանի ֆուտբոլիստները կստանան խիստ մասնագիտական, խորացված կրթություն: Միաժամանակ մյուսներին չենք զրկի ֆուտբոլով զբաղվելու հաճույքից, ուղղակի նրանց մարզումները կլինեն ոչ խորացված, և այդ թիմերը չեն մասնակցի տարբեր տարիքային մրցաշարերին: Ֆուտբոլիստները կգտնվեն մեր մարզիչների շարունակական վերահսկողության տակ և աչքի ընկնելու դեպքում կհրավիրվեն էլիտ մաս: Մարզիչների քանակը կավելանա մեկով՝ 11-ից հասնելով 12-ի:

- Օրերս Դուք նշանակվել եք ՀՖՖ տեխնիկական տնօրեն: Մի փոքր մանրամասնեք, թե ինչ է մտնելու Ձեր պարտականությունների մեջ:
- Մինչև տեխնիկական տնօրենի պաշտոնն ստանձնելը ես արդեն որոշակիորեն ծանոթ էի հայկական ֆուտբոլի խնդիրներին: Եթե փորձեմ կարճ ձևակերպել, մենք ունենք շատ լավ, զարգացած ենթակառուցվածքներ, ժամանակակից խաղադաշտեր, մարզադաշտեր, ժամանակակից ֆուտբոլային գույք, բայց պետք է ավելի արդյունավետ օգտագործենք այդ ամենը: Հենց այդ խնդիրն է գերակա լինելու իմ աշխատանքում: Տեխնիկական տնօրենի գործառույթների մեջ է մտնում նաև Մ-14-ից սկսած մինչև Մ-19 հավաքականների մարզիչների թեկնածությունների առաջադրումը ՀՖՖ նախագահին և նրանց աշխատանքի համակարգումը:

- Իսկ ինչո՞ւ է Ձեր աշխատանքը սահմանափակվում մինչև 19 տարեկանների հավաքականով և չի տարածվում մինչև 21 տարեկանների կամ ազգային հավաքականի վրա:
- Ազգային հավաքականի մարզչի պաշտոնը հավերժ չէ: Մարզիչը կարող է փոխվել 2 տարին մեկ: Կգա նոր մարզիչ և կպահանջի, որ պատանեկան հավաքականները խաղան իր նախընտրած փիլիսոփայությամբ: Հենց այդ պատճառով մենք ուզում ենք զարգացնել հայկական խաղաոճը, այսինքն՝ ներդնել մեր փիլիսոփայությունը, բայց օգտագործել այն հատկանիշները, որոնք առավել բնորոշ են հայկական ֆուտբոլին: Մենք ուզում ենք ազգային հավաքականին մատակարարել ֆուտբոլային գերազանց ունակություններով օժտված խաղացողներ, ովքեր հետագայում կտեղավորվեն ազգային հավաքականի մարզչի մտահղացումներում: Հակառակ դեպքում մեկ մարզիչ կարող է պահանջել խաղալ, օրինակ, 4-2-3-1 դասավորությամբ, այդ համակարգը ներդրվի ֆուտբոլում, 2 տարի հետո գա այլ մարզիչ և պահանջի խաղալ, օրինակ 3 պաշտպանով: Նման պարագայում մենք հաջողություն ունենալ չենք կարող, իսկ եթե այն լինի, կլինի ժամանակավոր: Եթե ունենանք կայացած համակարգ, մանկապատանեկան ֆուտբոլը կախված չի լինի ազգային հավաքականի մարզչի թեկնածությունից: Տարբեր տարիքային ազգային հավաքականներից և մանկապատանեկան ֆուտբոլից բացի, ես կհամակարգեմ նաև մասսայական ֆուտբոլը և մարզչական կրթության գործընթացը Հայաստանում: Ընդհանուր առմամբ, տեխնիկական տնօրենը պետք է ապահովի ֆուտբոլի համընդհանուր զարգացումը տվյալ երկրում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}