Խավին կտեղափոխվի «Նյու Յորք Սիթի»
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհամալրի «Նյու Յորք Սիթիի» կազմը: Այս մասին հաղորդում է «Cadena Ser»-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Խավին իր հոր՝ Խոակինի ու գործակալ Իվան Կորետխայի հետ ճաշել է ամերիկյան ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Խավին համաձայնվել է տեղափոխվել «Նյու Յորք Սիթի»:
Հիշեցնենք, որ «Նյու Յորք Սիթին» Խավիի ծառայություններով նաև 2014 թ. ամռանն էր հետաքրքրվում, սակայն ֆուտբոլիստը մնաց «Բարսելոնում», քանզի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել էր, որ հույսեր է կապում նրա հետ: Սակայն օրերս Էնրիկեն հայտարարեց, որ չի կարող Խավիին խաղային համապատասխան պրակտիկա տրամադրել, քանզի թիմում ուժեղ ֆուտբոլիստները շատ են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին