Անդրես Ինյեստա. «Բարսելոնը» եզրափակչում է և կարող է հպարտանալ դրանով»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում իր թիմի համար հաղթելն այնքան էլ հեշտ չի լինի: Հիշեցնենք, որ կատալոնցիները եզրափակիչ են մտել՝ երկու խաղում էլ նույն՝ 3:1 հաշվով հաղթելով «Վիլյառեալին»:
«Մենք շատ ուրախ ենք և այժմ կարող ենք կենտրոնանալ այլ մրցաշարերի վրա,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Ելքը եզրափակիչ մեզ հպարտության առիթ է տալիս: Իհարկե, մարդիկ միշտ սպասում են, որ մենք եզրափակչում պետք է լինենք, սակայն դրան հասնելը հեշտ չէ: «Ատլետիկի» հետ խաղում մեզ համար հեշտ չի լինի: Հանդիպումը կկայանա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Դա հսկայական մարզադաշտ է և արժանի է եզրափակչի: Կաշխատենք հաղթել»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ