Ռոնալդոն հերքել է կարիերայի վերսկսման մասին լուրերը
«Ոսկե գնդակի» կրկնակի տիրակալ Ռոնալդոն հերքել է մարզական կարիերան վերսկսելու մասին լուրերը: Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, որ բրազիլացին պլանավորում է 2015 թ. նոյեմբերին առաջին խաղն անցկացնել «Ֆորտ-Լոդերդեյլ Սթրայկերսի» կազմում:
«Ասում են՝ ես կվերադառնամ ֆուտբոլ,- իր թվիթթերյան էջում գրել է Ռոնալդոն:- Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Ֆուտբոլ խաղալու համար պետք է լավ մարզավիճակում լինել: Ձգտում եմ վերականգնել նախկին մարզավիճակս: Վստահ եմ՝ կօգնեմ լիգային ու թիմին: Շատ կմարզվեմ, ու եթե մարզիչն իմ անհրաժեշտությունն զգա, ապա հնարավոր է, որ խաղամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին