«Արսենալը» 83 մլն եվրո կառաջարկի Մորատայի համար
«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով: Այս մասին հայտնում է «Metro»-ն: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է առաջարկ ներկայացնել «Ծեր սինյորային»՝ ամռանն իսպանացի հարձակվողի տրանսֆերը գնելու համար: Ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավոր արժեքը կարող է կազմել 83 մլն եվրո:
Նշենք, որ խաղացողի նախկին ակումբը՝ «Ռեալը», հնարավորություն ունի մրցաշրջանի վերջում 30 մլն եվրոյով հետ գնելու Մորատայի տրանսֆերը, բայց, ըստ աղբյուրի տեղեկությունների, Մադրիդում այդ տարբերակը չեն քննարկում: