Հոջսոնն ուզում է Անգլիայի հավաքականը գլխավորել «ԱԱ-2018»-ում
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ուզում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2018 թ.: 67-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հաջորդ տարի, սակայն նա ուզում է թիմը գլխավորել նաև Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությունում: Հիշեցնենք, որ անգլիացիները նրա գլխավորությամբ Բրազիլիայում կայացած առաջնությունում չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը:
«Ես ինձ հիանալի եմ զգում, և տարիքս չի անհանգստացնում,- Հոջսոնի խոսքերը մեջբերել է «Daily Mail»-ը:- Հույս ունեմ, որ այդպես կլինի նաև ապագայում: Վստահ եմ, որ կիմանամ, երբ ժամանակը գա: Սակայն առջևում կարևոր աշխատանք ունեմ, որն ինձ հաճույք է պատճառում: Տեսնենք, թե ինչ կլինի 2018 և 2020 թթ.»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ