«Յուվենթուսը» պատրաստվում է թիմը կառուցել Պոգբայի շուրջ
«Յուվենթուսի» մարզական տնօրեն Բեպպե Մարոտտան հերքել է լուրերը, որ Պոգբան կարող է հեռանալ թիմից: Նրա խոսքերով՝ թուրինցիների ապագան սերտորեն կապված է տաղանդավոր այդ կիսապաշտպանի հետ: Ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բարսելոնը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 100 մլն եվրո:
«Հենց «Յուվենթուսը» պետք է որոշի նրա ապագան, չնայած այդ հարցում խաղացողի կարծիքը նույնպես կարևոր նշանակություն ունի,- Մարոտտայի խոսքերը մեջբերել է «Rai Sport»-ը:- Մենք խոսում ենք երիտասարդ մի տղայի մասին, ով դեռ կարող է ավելացնել և իր համար իդեալական միջավայրում է գտնվում: Մենք երկարաձգել ենք պայմանագիրը Պոգբայի հետ, որովհետև ուզում ենք թիմը կառուցել նրա շուրջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան