«Յուվենթուսը» 2013 թ. ապրիլից հետո առաջին անգամ պարտվեց սեփական խաղադաշտում
«Ֆիորենտինայի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Յուվենթուսը» սեփական խաղադաշտում առաջին պարտությունն է (1:2) կրել՝ սկսած 2013 թ. ապրիլից: Հյուրերի կազմում երկու գոլ է խփել Մոհամեդ Սալահը, իսկ դաշտի տերերից աչքի է ընկել Ֆեռնանդո Լյորենտեն:
Հիշեցնենք, որ վերջին անգամ «Յուվենթուսը» սեփական հարկի տակ պարտվել է Մյունխենի «Բավարիային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում: Դա տեղի է ունեցել 2013 թ. ապրիլի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ