Կրոոս. «Ուզում եմ «Ռեալի» կազմում հաղթել Չեմպիոնների լիգայում»
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոոսը նշել է, որ «Բավարիայի» կազմում Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակն իր կարիերայի լավագույն պահերից մեկն է: Նա միևնույն ժամանակ ասել է, որ ցանկանում է այդ հաջողությունը կրկնել իսպանական թիմի կազմում:
«Հատկապես փլեյ-օֆֆ փուլում մրցաշարը շատ հետաքրքիր է դառնում,- Կրոոսի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Հիմա մենք պետք է հանդիպենք Եվրոպայի լավագույն թիմերի հետ: Ամենամեծ մարտահրավերը ցուցադրելն է, որ դու ի վիճակի ես դրան մրցաշրջանից մրցաշրջան: Իհարկե, իմ կարիերայի լավագույն պահերից մեկը «Բավարիայի» կազմում տոնած հաղթանակն է Չեմպիոնների լիգայում, և ես կաշխատեմ կրկնել այդ հաջողությունը Մադրիդում»: